Հայտարարություն զեղծարարությունների վերաբերյալ
քաղաքացիներից ֆինանսական միջոցներ կորզելու նպատակով: Նման ոճով գործող անձիք փորձում են հանդես գալ նաև «ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ անունից և/կամ ապրանքային նշանով, ուղարկում են կեղծ նամակներ` քաղաքացիներին մոլորության մեջ գցելով, շփոթմունք առաջացնելով, խաբեության եղանակներով խնդրում են գումար փոխանցել վարկի տրամադրման կամ այլ ծառայություն մատուցելու համար: Նույնաբովանդակ ծառայություններ առաջարկողները ոչ մի առնչություն չունեն «ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ հետ:Ձեր ֆինանսական անվտանգությունը ապահովելու նպատակով եղեք ուշադիր և հիշեք`«ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ բոլոր հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեն, կապի բոլոր միջոցները նշված են կազմակերպության պաշտոնական կայքէջում` www.mycredit.am, կարող եք զանգահարել և ստուգել Ձեզ վերաբերող ցանկացած տվյալի մասին: «ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն չունի վարկային դիմումի ուսումնասիրության վճարներ, ներկա պահին չի տրամադրում վարկեր հեռավար եղանակներով` առանց կազմակերպության սպասարկման սրահներ այցելության, հետևաբար չի պահանջում որևէ վճարներ: «ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ-ին ուղղված ցանկացած վճարում ընդունվում է միայն կազմակերպության դրամարկղում կամ սպասարկվող բանկային հաշիվներով (բանկային հաշիվների ցանկը ևս նշված է կազմակերպության կայքէջում)` որպես ստացող հաշվետեր հանդես գալով «ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ: