Վարկերի վճարումների հետաձգման հնարավորություն
17 Մարտի, 2020
Հաշվի առնելով Հայաստանում արտակարգ դրություն սահմանելու փաստը՝ «Մայկրեդիտ» ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը, միանում է ՀՀ Կենտրոնական Բանկի և Վարկային կազմակերպությունների միության հայտարարած նախաձեռնությանը.
Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի՝ իրենցից անկախ հանգամանքների բերումով «Մայկրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ նկատմամբ վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդիրներ կունենան, կարող են դիմել «Մայկրեդիտ» ՈՒՎԿ ՍՊ Ընկերությանը մինչև 2020թ. ապրիլի 14-ը՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374 60) 60-10-10, (+374 99) 855-833, (+374 96) 855-833, (+374 43) 855-833 և ուղարկելով վերանայման հայտ info@mycredit.am հասցեով:
Տվյալ դեպքում «Մայկրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն դիտարկելով վերջիններիս հայտերի հիմնավորվածությունը, անհրաժեշտության դեպքում կվերանայի վարկերի մարման գրաֆիկները՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր վարկառուի նկատմամբ:
• ֆիզիկական անձ, Ա/Ձ, իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդները, վարկային պարտավորությունների գծով առնվազն 2 ամսվա ընթացքում հերթական մարումները և վճարումները չիրականացնելու, կամ մասնակի իրականացնելու դեպքում ուշացումներ չեն համարվի և տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվի,
• այս ժամանակահատվածում վարկային պարտավորությունների հետաձգումը իրենից չի ենթադրում վարկային պարտավորությունների զիջում: Վարկերի տոկոսագումարները և մայր գումարները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկի մնացած ամիսների վրա համապատասխանաբար՝ համաձայն նոր կազմված ժամանակացույցի: Նոր մարման ժամանակացույց-պարտավորագրերը Վարկառուներին և երաշխավորներին հնարավորություն է ընձեռվում ստանալ իրենց նախընտրած հաղորդակցման եղանակով՝ ինչպես Ընկերության սպասարկման գրասենյակներ այցելելով, այնպես էլ էլեկտրոնային կապի միջոցով,
• միաժամանակ հորդորում ենք բոլոր այն հաճախորդներին, ովքեր ունեն հնարավորություն ժամանակին կատարել իրենց վճարումները, դրանք չհետաձգել, կատարել վճարումները ժամանակին, խուսափելու համար հետագայում ամսական կտրվածքով վարկային բեռի ավելացումից,
• հորդորում ենք հնարավորինս շատ օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և բանկային օնլայն ծառայություններից՝ նվազեցնելով ֆիզիկական շփումը:
Դիմումի ձևը կարող եք բեռնել
Այստեղ