Ձևակերպեք ցանկացած վարկատեսակ մի քանի րոպեում!

Վարկային պատմության ձեւավորման, էության եւ կարեւորության մասին


   Վարկային պատմությունը անձի կողմից ստանձնած եւ մարված ֆինանսական պարտավորությունների ամբողջությունն է, որը արտացոլում է տվյալ անձի վարկային վարքագիծը: Այն պարունակում է տեղեկություն գործող եւ մարված վարկերի, վճարումների, ինչպես նաեւ տրված երաշխավորությունների վերաբերյալ, ինչը հավաքագրվում եւ պարբերաբար թարմացվում է ինչպես վարկատու կազմակերպությունների կողմից, այնպես էլ Վարկային բյուրոյի (ԱՔՌԱ) կողմից:
  Դրական վարկային պատմության դերը շատ կարեւոր է վարկավորման վերաբերյալ դրական որոշում ստանալու համար, իսկ բացասական վարկային պատմությունը հաճախակի հիմք է հանդիսանում նոր վարկային դիմումի մերժման կամ դիմումը ավելի խիստ պայմաններով դիտարկելու համար:
  Յուրաքանչյուր անձի վարկային պատմությունը նկարագրվում է եւ թարմացվում է վարկային զեկույց փաստաթղթում: Այն իր մեջ ներառում է վերջին 5 տարվա պարտավորությունները ֆինանսական հաստատությունների նկատմամբ, ուշացումները եւ պարտավորությունների հետ կապված այլ տվյալներ:
  Վարկային պատմությունը բարելավելու համար անհրաժեշտ է մարել արդեն իսկ գոյացած ժամկետանց պարտավորությունները, իսկ ներկա պահին գործող վարկերի վճարումների մասով բացառել ցանկացած ժամկետանցի առկայություն: Անհրաժեշտ է բացառել առանց վարկի գումարի անհրաժեշտության հաճախակի կատարել «նոր վարկի դիմում» հարցումներ բանկերում, ՈՒՎԿ-ում եւ այլ կազմակերպություններում:

  Վարկային պատմության եւ սքորի ձեւավորման վերաբերյալ կարող եք ծանոթանալ ACRA_Հաճախ տրվող հարցեր եւ ABCFinance_Վարկային պատմություն հղումներով:

Սխալ կամ ոչ լիարժեք տվյալներով վարկային պատմություն

  Եթե հաճախորդի վարկային զեկույցի տվյալներում հայտնաբերվել են սխալներ կամ անհամապատասխանություններ, ուրեմն այդ անձը պետք է դիմի ԱՔՌԱ վարկային Բյուրո կամ այդ թերի տվյալներ փոխանցած ֆինանսական կազմակերպություն:
  ԱՔՌԱ վարկային բյուրո դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ ACRA_Աջակցություն այս հղումով:
  Եթե այդ թերի տեղեկատվությունը ԱՔՌԱ վարկային բյուրո փոխանցված է ՄԱՅԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ կողմից, ապա կարող եք դիմել`
  • Կազմակերպության գլխամասային գրասենյակ (ք. Երեւան, Ամիրյան 4/6, 136 տարածք) կամ «Մալաթիա» մասնաճյուղ (ք. Երեւան, Րաֆֆու 55/1),

  • Կազմակերպության էլեկտրոնային հասցեին` info@mycredit.am ուղարկելով նամակ,

  • Զանգահարելով Կազմակերպության +37460 60 10 10, +37460 60 01 10 հեռախոսահամարներով:

Կազմակերպության կողմից կիրառվող սքոր վերլուծական ձեւերը

  Հաճախորդի վարկային սքորը կազմակերպությանը թույլ է տալիս վարկավորման գործընթացում գնահատել դիմումատուի վարկային ռիսկը, դրա մակարդակը, կանխատեսել հետագա վճարումների պարտաճանաչությունը: Այդ իսկ պատճառով, հաճախորդի վարկային սքորը կարեւորագույն ֆինանսական ցուցանիշներից է` բարձր սքորով հաճախորդը գնահատվում է որպես ցածր ռիսկային եւ պարատաճանաչ, ցածր սքորի դեպքում գնահատվում է բարձր ռիսկային:
  ՖԱՅԿՈ Սքորը սքորինգային համակարգ է, որը վիճակագրական ուսումնասիրության եւ վերլուծության ենթարկելով հաճախորդի վարկային պատմությունը՝ տալիս է վարկառուի վարկային ռիսկի (վարկարժանության) թվային գնահատականը 300-ից 850 վարկանիշի միջակայքում՝ որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք:
  ՖԱՅԿՈ սքոր գնահատականի վրա ազդում են հաճախորդի կողմից ստացված եւ պարտաճանաչ մարվող տարբեր վարկատեսակները (սպառողական վարկ, հիփոթեք եւ այլն): Վարկերի եւ վարկային պատմության երկարությունը պարտաճանաչ մարումներով, մարված վարկերի քանակը, եկամուտների մեծությունը, աշխատանքային փորձը եւս դրական են ազդում պատմության վրա:
  ՖԱՅԿՈ սքոր գնահատականի բացասական ազդեցությունը առաջանում է վարկերի վճարումների առկա ուշացումներից, վարկային ծանրաբեռնվածությունից, նոր վարկային դիմումների քանակից ու հաճախականությունից:
  Կազմակերպության կողմից մշակված հաճախորդի վերլուծական ձեւերի հիմքում ընկած են հաճախորդի վարքագծային եւ որակական ցուցանիշները։
  Պարտանաճանաչ կատարելով ամսական վճարումները, նվազեցնելով նաեւ նոր վարկերի դիմումների քանակը, տրված երաշխավորությունները, ծանրաբեռնվածությունը հաճախորդը կարող է բարելավել իր ՖԱՅԿՈ սքոր ցուցանիշը:
  ՖԱՅԿՈ (FICO) սքոր գնահատականի եւ դրա ձեւավորման վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ նաեւ ACRA_Fico ու  ABCFinance_Score հղումներով: