Մեր մասին
«ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն
Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականի մարտի 24-ին «ԿԻԼԻԿԻԱ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն անվանմամբ: ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի 2010թ. օգոստոսի 17-ի որոշմամբ վարկային կազմակերպությանը տրվել է թիվ 33 լիցենզիան` ՀՀ դրամով և արտարժույթով վարկային կազմակերպության գործունեություն և ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար: Կազմակերպությունը սկսել է իր գործունեությունը ֆինանսական ծառայությունների շուկայում 2010 թվականի սեպտեմբերին: ՀՀ Կենտրոնական բանկի 2017 թվականի հունիսի 23-ի որոշմամբ վերաձևակերպվել է «ԿԻԼԻԿԻԱ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված վարկային կազմակերպության թիվ 33 լիցենզիան՝ կապված ֆիրմային անվանման փոփոխության հետ, նոր ֆիրմային անվանումն է՝ «ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Հաճախորդներին տարատեսակ վարկային ծառայություններ մատուցելու համար կազմակերպությունը հանդես է գալիս որպես բազմապրոֆիլ ունիվերսալ վարկային կազմակերպություն: Անձնակազմի բարձ մասնագիտական պատրաստվածությունը, որը հիմնված է ֆինանսաբանկային ոլորտում հարուստ աշխատանքային փորձի վրա, նպաստում է մեր ընկերության դիրքի ամրապնդմանն ու հեղինակության բարձրացմանը: Մեր անձնակազմը բաղկացած է երիտասարդ բարձր որակավորում ունեցող մասնագետներից, ովքեր հետամուտ են լինում մեր հաճախորդների հաջողություններին:Ընկերության գերխնդիրները
Մեր ընկերության նպատակը Հայաստանում առողջ վարկային շուկայի զարգացումն է՝ հաճախորդների սպասարկման բարձրագույն որակ ապահովելով և վարկի ստացման առավելագույնս պարզ և հասկանալի գործընթաց ապահովելով: «ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն պլանավորում է զարգացնել իր ցանցը՝ ավելացնելով նոր մասնաճյուղեր և բարելավելով սպասարկման մակարդակը, այդպիսով մեծացնելով գոհ հաճախորդների թիվը և ավելի շատ մարդկանց ընձեռելով իրենց երազանքներն իրականացնելու հնարավորություն:«Մայկրեդիտ» ՈՒՎԿ-ի սպասարկման գրասենյակներ
Գլխամասային գրասենյակ ք. Երևան, Ամիրյան 4/6, 136 տարածք Հեռախոս` +374 60 601 010, +374 60 600 110 Աշխատանքային ժամերը` Երկ Երք Չրք Հնգ Ուրբ (09:30-18:00) «Մալաթիա» մասնաճյուղ ք. Երևան, Րաֆֆու 55/1 Հեռախոս` +374 60 601 010, +374 60 600 110 Աշխատանքային ժամերը` Երկ Երք Չրք Հնգ Ուրբ (09:30-18:00)Ղեկավարները
-
Գևորգ Պետրոսյան
Ծնվել է 12.10.1976թ.-ին՝ Երևան քաղաքում: 1983-1990թթ. սովորել է Երևանի թիվ 115 միջն. դպրոցում: 1990-1993թթ. սովորել է Երևանի Ան. Շիրակացու անվ. Հանրակրթական ճեմարանում: 1993-1998թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում և ստացել տնտեսագետի որակավորում: 1998-1999թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում՝ որպես դասակի հրամանատար, ունի լեյտենանտի զինվորական կոչում: Ունի շուրջ 22 տարվա փորձ ֆինանսաբանկային համակարգում: 18.02.2022թ.-ից զբաղեցնում է «ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ Գործադիր տնօրեն-Վարչության նախագահի պաշտոնը, 01.02.2022թ.-ից մինչև 18.02.2022թ.-ը հանդիսանում է «ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ Գործադիր տնօրեն-Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, 25.02.2020թ.-ից զբաղեցնում է «ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ Գործադիր տնօրենի տեղակալի, Վարչության անդամի պաշտոնը, 20.12.2019թ.-ից մինչև 25.02.2020թ.-ը զբաղեցրել է «ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ Գործադիր տնօրեն-Վարչության նախագահի պաշտոնը, 02.12.2019թ.-ին ընտրվել և 20.12.2019թ.-ին ՀՀ ԿԲ կողմից գրանցվել է որպես «ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ Խորհրդի անդամ, իսկ 24.12.2019թ.-ից հանդիսանում է «ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ Խորհրդի նախագահ: 09.08.2019թ.-ից մինչև 20.12.2019թ.-ը հանդիսացել է «ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ Գործադիր տնօրեն-Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, 25.01.2018թ-ից մինչև 20.12.2019թ.-ը հանդիսացել է «ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ Վարչության անդամ, 26.04.2017թ.-ից մինչև 20.12.2019թ.-ը զբաղեցրել է «Մայկրեդիտ» (նախկինում՝ «Կիլիկիա») ՈՒՎԿ ՍՊԸ Գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, 13.03.2017թ.-ից մինչև 25.04.2016թ.-ը հանդիսացել է «Մայկրեդիտ» (նախկինում՝ «Կիլիկիա») ՈՒՎԿ ՍՊԸ Գործադիր տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, 01.07.2015թ.-ից մինչև 09.01.2017թ.-ը աշխատել է «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում՝ որպես Կորպորատիվ վարկավորման վարչության պետ, 15.02.2006թ.-ից մինչև 30.06.2015թ.-ը աշխատել է «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում՝ որպես Վարկավորման և ներդրումների վարչության պետ, 01.06.2004թ.-ից մինչև 15.02.2006թ.-ը աշխատել է «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում՝ որպես Ավանդավարկային վարչության պետ, 19.01.2004թ.-ից մինչև 31.05.2004թ.-ը աշխատել է «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում՝ որպես Ավանդավարկային վարչության Վարկավորման և երաշխիքների տրամադրման բաժնի պետ, 07.10.2003թ.-ից մինչև 18.01.2004թ.-ը աշխատել է «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում՝ որպես Ավանդավարկային վարչության Վարկավորման և երաշխիքների տրամադրման բաժնի առաջատար մասնագետ, 02.12.2002թ.-ից մինչև 06.10.2003թ.-ը աշխատել է «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում՝ որպես Ավանդավարկային վարչության Վարկավորման և երաշխիքների տրամադրման բաժնի մասնագետ, 17.08.2000թ.-ից մինչև 21.08.2002թ.-ը աշխատել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում՝ որպես Վարկավորման և միջոցների ներգրավման վարչության Միջազգային վարկային ծրագրերի բաժնի մասնագետ, Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր: -
Լիանա Աղասարյան
-
Հովհաննես Բալջյան
-
Սուրեն Ավդալյան
-
Մարինե Դարբինյան
-
Շուշանիկ Մովսիսյան
Ծնվել է 14.12.1995թ.-ին՝ Երևան քաղաքում: 01.09.2002-20.05.2013թթ. սովորել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում, 01.09.2013թ.-ից մինչև 24.05.2017թ.-ը սովորել է Երևանի Պետական տնտեսագիտական համալսարանում և ստացել է տնտեսագետի որակավորում: Աշխատանքային փորձը` 09.2017-12.2017թթ.-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական խորհրդատու, 01.2018-06.2019թթ.-ին աշխատել է «Գուդ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում՝ որպես հաճախորդների սպասարկման և զանգերի կենտրոնի մասնագետ, 06.2019թ.-ից մինչև 08.2020թ.-ը աշխատել է «Գուդ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում՝ որպես վաճառքի մասնագետ, 08.2020թ.-ից մինչև 02.2021թ.-ը աշխատել է «Գուդ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում՝ որպես հաշվապահ, 02.2021թ.-ից մինչև 10.2022թ.-ը աշխատել է «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ, 10.2022թ.-ից աշխատում է «Մայկրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ-ում` որպես Գլխավոր հաշվապահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, 15.03.2023թ.-ից հանդիսանում է «Մայկրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ Գլխավոր հաշվապահի տեղակալ, Վարչության անդամ
Էջը թարմացվել է 05.01.2023 10:25