Հարգելի հաճախորդներ,

«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14 1 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ցանկացած անձի պահանջով վարկային կազմակերպությունը պարտավոր է նրան հնգօրյա ժամկետում հնարավորություն ընձեռել ծանոթանալու՝
ա) վարկային կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների (առնվազն վերջին տարեկան) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճեններին.
բ) վարկային կազմակերպության պետական գրանցման վկայականի և վարկային կազմակերպության կանոնադրության պատճեններին.
գ) բաժնետոմսերի բաց բաժանորդագրության դեպքում՝ վարկային կազմակերպության բաժնետոմսերի թողարկման ազդագրի պատճենին.
դ) վարկային կազմակերպության թողարկած պարտատոմսերի և այլ արժեթղթերի, ինչպես նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարգավորված ածանցյալ ֆինանսական գործիքների հրապարակային տեղաբաշխման դեպքում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով նախատեսված տեղեկություններին՝ սահմանված ծավալով և կարգով:
ՀՀ օրենքը կարող եք գտնել՝ «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» հասցեում:


Դուք կարող եք ներկայացնել Ձեր բողոք-պահանջները` զանգահարելով +(374 60) 600110 հեռախոսահամարով կամ ուղարկելով նամակ info@mycredit.am էլ.հասցեին կամ փոստով հետևյալ հասցեին` ՀՀ ք. Երևան, Ամիրյան 4/6, 136 տարածք , «ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՍՊԸ:
Հայտնում ենք նաև, որ Դուք կարող եք պաշտպանել Ձեր իրավունքներն ինչպես դատական կարգով, այնպես էլ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Հայտնում ենք նաև, որ Կազմակերպությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ չի կնքել համաձայնագիր, որով հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից և որոշ դեպքերում կարող է դատական կարգով բողոքարկել «ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի դեմ հաշտարարի կողմից կայացված որոշումները:
Դուք կարող եք բեռնել Բողոք պահանջի հայտը այստեղ:


Բողոքի հայտի ձև





Ուշադրություն:«Մայկրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների համար, և ֆինանսական կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:Տարբեր լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանություն բացահայտվելու դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Էջը թարմացվել է 25.07.2023 14:45