Բաժնետերեր
«ՄԱՅԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որի միակ բաժնետերն է հանդիսանում Զավեն Բաբայանը:
Բաժնետերերի ժողովը վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինն է: Ժողովի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և կարգը, ինչպես նաև ժողովի անցկացման մասին ծանուցման կարգը, բաժնետերերին տրամադրվող նյութերի ցանկը, սահմանում է Խորհուրդը՝ օրենքի և վարկային կազմակերպության կանոնադրության պահանջներին համապատասխան:
Վարկային կազմակերպությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով: Տարեկան ընդհանուր ժողովը հրավիրվում է տարեկան առնվազն մեկ անգամ, օրենքով սահմանված կարգով:
«Մայկրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ միակ մասնակցի որոշմամբ ավելացել է ընկերության կանոնադրական հիմնադրամում կատարված ներդրումը 215,0 մլն ՀՀ դրամ գումարի չափով: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի 27.05.2022թ. որոշմամբ գրանցվել է ընկերության կանոնադրությունը` նոր խմբագրությամբ, պայմանավորված կանոնադրական հիմնադրամի ավելացման հետ:
Միակ բաժնետեր 100% մասնակցությամբ՝ Զավեն Բաբայան
«ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում չի իրականացնում:
Շահութաբաժիններ վճարելու մասին
«Մայկրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ 09.03.2017թ.-ի միակ մասնակցի որոշմամբ 2016 թվականի տարեկան շահույթից վճարվել է շահաբաժին՝ 170,000,000 (մեկ հարյուր յոթանասուն միլիոն) ՀՀ դրամի չափով:
2018թ.-ի և 2019թ.-ի գործունեության արդյունքներով շահաբաժիններ չեն վճարվել:
Ղեկավարների վարձատրության մասին
«Մայկրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ Խորհրդի անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի՝ նախորդ տարվա ընթացքում ֆինանսական կազմակերպությունից ստացված ամբողջ վարձատրության (ներառյալ` պարգևատրումների, ֆինանսական կազմակերպության համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավասարեցված այլ եկամուտների) չափը կարող եք տեսնել
այստեղ:
Ուշադրություն:«Մայկրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների համար, և ֆինանսական կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:Տարբեր լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանություն բացահայտվելու դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Էջը թարմացվել է 06.12.2019 14:52